Wikipedia-ն թողարկել է QR կոդերի ստեղծման ծառայություն՝ թանգարաններին աջակցելու համար29 սեպտեմբերի 2011 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Wikipedia էլեկտրոնային հանրագիտարանը ներկայացրել է իր նոր նախագիծը՝ QRPedia-ն։ Այն QR կոդերի ստեղծման ծառայություն է, որը թույլ է տալիս օգտագործողներին նկարել բջջայինով QR կոդը, որն ավտոմատ կտեղափոխի Wikipedia-ի համապատասխան լինքը։ Այս մասին գրում է ReadWriteWeb-ը։QRPedia ծառայությունն այժմ հասանելի է բոլորի համար։ Աշխարհի բազմաթիվ թանգարաններ արդեն կիրառում են այս ծառայությունը հետևյալ կերպ։ Թանգարանում ներկայացված ցուցանմուշների մասին Wikipedia-ում առկա տեղեկություններով նյութի QR կոդը ստեղծում են QRPedia-ի միջոցով։ Այն ստեղծելու համար անհրաժեշտ է նյութի Wikipedia-ի լինքը տեղադրել QRPedia-ում և այդ կերպ ավտոմատ ստանալ նյութի QR կոդը։ Ապա թանգարանները ստացված QR կոդը տպագրում և տեղադրում են էքսպոնատների կողքին։ Թանգարանների յուրաքանչյուր այցելու ցուցանմուշների մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար՝ պարզապես նկարում է իր հեռախոսով QR կոդը և տեղափոխվում Wikipedia։ QR-կոդը շտրիխ կոդի տեսակ է, որը պարունակում է բազմազան տեղեկություններ՝ սկած լինքերից մինչև կոնտակտային տվյալներ։ QR-կոդի ինֆորմացիան կարդալու համար անհրաժեշտ է այն լուսանկարել հեռախոսով։ Եթե Wikipedia-ում չկա համապատասխան նյութն օգտագործողի նախըտրած լեզվով, ծրագիրը որոնում է թեմային մոտ կամ քիչ թե շատ փոխարինող նյութ նախըտրած լեզվով և տեղափոխում դեպի այդ էջը։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |