Կալիֆորնիա նահանգի սենատոր Ջոզեֆ Սիմիթյանն այցելել է Վիասֆեր Տեխնոպարկ

Կալիֆորնիա նահանգի սենատոր Ջոզեֆ Սիմիթյանն այցելել է Վիասֆեր Տեխնոպարկ

PanARMENIAN.Net - Սինոփսիս Արմենա ընկերության հանրային կապերի հետ բաժնից տեղեկացնում են, որ այսօր ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի սենատոր Ջոզեֆ Սիմիթյանն այցելել է Վիասֆեր Տեխնոպարկ:

Վիասֆեր Տեխնոպարկի նախագահ Թոնի Մորոյանը բարձրաստիճան հյուրին ծանոթացրել է Տեխնոպարկի տարածքում տեղակայված CUBIC Corporation, SCDM եվ այլ ընկերությունների գործունեության հետ:

Սինոփսիս Արմենիայի տնօրեն Հովիկ Մուսայելյանի ուղեկցությամբ սենատորը շրջայց է կատարել Տեխնոպարկի տարածքում գտնվող էլեկտրոնային նախագծման համաշխարհային առաջատար ամերիկյան ընկերության՝ Սինոփսիսի հայաստանյան մասնաճյուղի գիտա-արտադրական կենտրոնում:

Այնուհետև սենատոր Ջոզեֆ Սիմիթյանն այցելել է Սինոփսիս Արմենայի ուսումնական դեպարտամենտի նոր մասնաշենքը, որտեղ հանդիպել է ՀՊՃՀ-ի Սինոփսիսի կրթական ծրագրով սովորող ուսանողների հետ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---