Ռաուլ դը Լուցենբերգեր. ԵՄ-ն շահագրգռված է շարունակել ու զարգացնել համագործակցությունը Հայաստանի հետ29 սեպտեմբերի 2011 - 18:49 AMT PanARMENIAN.Net - Վարշավայում ընթացող «Արևելյան գործընկերության» գագաթաժողովը լավ հնարավորություն է նախագծի անդամ երկրների պարտավորությունները հաստատելու, ինչպես նաև վերջին 2 տարում եվրաինտեգրման ոլորտում արձանագրած առաջընթացը ներկայացնելու համար: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Ռաուլ դը Լուցենբերգերը: Պատասխանելով գագաթաժողովի հնարավոր արդյունքների ու առավել գործնական քայլերի կիրառման հնարավորության մասին հարցին՝ Լուցենբերգերը մեջբերել է ԵՄ արտաքին կապերի գծով ԵՄ հանձնակատար Քեթրին Էշթոնի խոսքերն այն մասին, որ «Լեհաստանում բոլոր ջանքերը կգործադրվեն ցույց տալու համար արևելյան գործընկերներին, որ մեր շահերը համընկնում են»: Ըստ հանձնակատարի, քանի որ գործընկերության երկրները զարգացման տարբեր մակարդակ ունեն, ԵՄ դերը կայանում է այդ երկրներին գործնական աջակցություն ցուցաբերելու մեջ: «Իմ և Շտեֆան Ֆյուլեի ձեռնարկած միջոցներն ուղղված են մասնակից երկրների կողմից գործընկերության սկզբունքների ավելի խիստ կատարմանը: Դա նշանակում է ֆինանսավորման ավելացում, քաղաքական համագործակցության ամրապնդում, տնտեսական համագործակցության ընդլայնում, արդյունքում առավել կինտեգրվեն այն երկրները, որոնք ավելի շատ բարեփոխումներ են կատարել»,-ասել է Էշթոնը: Ըստ նրա, ԵՄ-ն ամեն ինչ կանի դրական արդյունքների հասնելու համար: Ինչպես ասել է Լուցենբերգերը, Վարշավյան գագաթաժողովը կուղղվի էներգետիկայի, տրանսպորտի ու գյուղատնտեսության ոլորտում պայմանավորվածությունների կատարմանը: «Ծրագիրը նաև ուշադրություն կհրավիրի եվրոպական այնպիսի սկզբունքների վրա, ինչպիսիք են օրենքների պահպանումը, քաղաքացիական հանրության նշանակությունը եվրաինտեգրման ճանապարհին»,-ասել է առաքելության ղեկավարը: Լուցենբերգերը նշել է նաև, որ ԵՄ-ն ցանկանում է շարունակել համագործությունը Հայաստանի հետ և հուսով է հաջողության հասնել առևտրի ազատ գոտների ստեղծման ու մուտքի արտոնագրերի ռեժիմի պարզեցման շուրջ բանակցություններում: «Հայաստանի ու ԵՄ հարաբերություններում լավ առաջընթաց է գրանցվել»,-ասել է Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավարը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Մատվիենկոն՝ Սիմոնյանի ելույթի մասին․ Չենք կարող անուշադրության մատնել նման հակառուսական հայտարարությունները Կարասինն ասել է, որ սխալ կլիներ անտեսել ելույթը, որը «համերշախություն է հայտնում Կիևի նացիստական ռեժիմի հետ» Բայդեն․ Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը «Մինչ մենք սգում ենք այս ողբերգությունը, մենք նաև պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունը»,–ասել է նա Լաքոտ. Եկեք լինենք ճշմարտության և արդարության կողմից Նա նշել է, որ Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է Աֆեյան․ Պետք է ավելին անենք, քան անցյալի ջարդերի ցավը սգալը՝ ժամանակն է քայլեր ձեռնարկել Քայլեր ձեռնարկելու կոչն ընդգծում է վայրագությունների նմանությունները, որոնք տեղի են ունեցել 109 տարի առաջ և կրկնվում են այսօր. |