Հայ անվանի երաժիշտների համերգով Ռումինայում տոնեցին ՀՀ անկախության 20-ամյա հոբելյանը29 սեպտեմբերի 2011 - 19:13 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 28-ին Բուխարեստի հռչակավոր Աթենեուլ Ռոման ֆիլհարմոնիկ սրահում տեղի ունեցավ մեծ համերգ` նվիրված Հայաստանի անկախության և հայ-ռումինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի տոներին: Լեփլեցուն դահլիճում ելույթ ունեցան օպերային երգիչ ԲարսեղԹումանյանը, Գերմանիայում բնակվող երիտասարդ դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանը, ինչպես նաև ռումինահայ հռչակավոր ջազային դաշնակահար Հարրի Դավիդյանը: Հայաստանի Ազգային տոնին նվիրված երեկոյին ներկա էին Ռումինիայի գործադիր և օրենսդիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, դեսպաններ, քաղաքական և հասարակական գործիչներ: Երեկոյին Բարսեղ Թումանյանի կատարմամբ հնչեցին եվրոպացի ևռուս կոմպոզիտորների հանրահայտ օպերային արիաներ, ինչպես նաև Կոմիտասի «Հայաստանը» և Տիգրան Չուխաջյանի «Արշակի արիան»: Երիտասարդ դաշնակարուհի Լուսինե Խաչատրյանը կատարեց Առնո Բաբաջանյանի «Վաղարշապատի պարը», «Դաշնամուրային պատկերները» և Էդվարդ Միրզոյանի «Պոեմը»: Հայկական ավանդական և հոգևոր երաժշտության թեմաների վարպետ մեկնաբանություններով երեկոն փակեց հռչակավոր ռումինահայ ջազային դաշնակահար Հարրի Դավիդյանը: Տոնի առթիվ ՀՀ դեսպանի անունով ստացվել են շնորհավորական ուղերձներ Ռումինիայի Խորհրդարանի ղեկավարության, նախարարների, պետական, քաղաքական և հասարակական գործիչների, տեղական իշխանությունների ղեկավարների և անհատների անունից: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս |