Եվրոն փրկելու համար Գերմանիան կտա իր բյուջեի երկու երրորդը

Եվրոն փրկելու համար Գերմանիան կտա իր բյուջեի երկու երրորդը

PanARMENIAN.Net - Եվրոն փրկելու համար Գերմանիան կրկնապատկելու է իր բաժինը եվրոպական կայունացման հիմնադրամում: Ինչպես հաղորդում է Վեստի.ru-ն, դրա օգտին քվեարկել են 523 հոգի, դեմ` 85, ձեռնպահ` 3-ը: Իշխող կոալիցիան քննարկմանը մասնակցող Անգելա Մերկելի գլխավորությամբ կարողացել է համոզել բունդեսթագին հավանություն տալ ԵՄ ֆինանսական կայունացման հիմնադրամի ավելացմանը` ներկա 440 միլիոնից մինչև 780 միլիոն եվրո:

«Խոսքն այն մասին չէ, որպեսզի Հունաստանին փող տան, խոսքը պաշտպանիչ հովանոցի մասին է, որը լուծելու է երկու խնդիրներ` օգնենք նրան, ում գործերը լավ չեն, և պաշտպանենք մյուսներին ճգնաժամով վարակվելուց»,- ասել է բունդեսթագում ՔԴՄ-ՔՍՄ խմբակցության ղեկավար Վոլկեր Քաուդերը:

Բունդեսթագում բուռն բանավեճեր են ծավալվել այդ հարցի շուրջ, և իշխող կոալիցիան ստիպված է եղել հիշեցնել սոցիալ-դեմոկրատներին, թե 2001-ին ով է եղել իշխանության ղեկին և ընդունել Հունաստանին եվրագոտի:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---