Կանանց «Միկա» ակումբը գլխավորում է Եվրոպայի շախմատի թիմային առաջնությունը

Կանանց «Միկա» ակումբը գլխավորում է Եվրոպայի շախմատի թիմային առաջնությունը

PanARMENIAN.Net - Եվրոպայի շախմատի թիմային առաջնության 5-րդ տուրում, որն ընթանում է սլովենական Ռոգաշկա Սլատինա քաղաքում, հայկական տղամարդկանց և կանանց «Միկա» ակումբները հաղթանակներ են տարել:

Կանանց «Միկա» ակումբը 2,5:1,5 հաշվով հաղթել է «Giprorechtrans»-ին: Լիլիթ Մկրտչյանը և Ժու Չենը պարտության են մատնել մրցակիցներին, Հարիկա Դրոնավալին ոչ ոքի է խաղացել, միակ պարտությունը կրել է Էլինա Դանիելյանը: «Միկան» հավաքել է 14 միավոր և կրկին գլխավորել է մրցաշարային աղյուսակը: 6-րդ տուրում հայ շախմատիստները խաղալու են «AVS» հետ, որն ունի 13 միավոր և զբաղեցնում է 3-րդ տեղը:

Տղամարդկանց «Միկա» ակումբը 4,5:1,5 հաշվով հաղթել է «Glasinac Sokolac¬»-ին: «Միկայի» կազմում հաղթել են Հրանտ Մելքումյանը, Զավեն Անդրիասյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը, իսկ Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը և Արման Փաշիկյանը ոչ ոքի են խաղացել:

5-րդ տուրից հետո «Միկան» 21,5 միավորով 6-րդ տեղում է: Հաջորդ տուրում խաղալու է «Ugra»-ի հետ, որը 23 միավորով 5-րդ տեղում է:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---