Շտեֆան Ֆյուլե. Առանց զարգացած քաղաքացիական հասարակության, «Արևելյան գործընկերության» երկրների մոտ ոչինչ չի ստացվի

Շտեֆան Ֆյուլե. Առանց զարգացած քաղաքացիական հասարակության, «Արևելյան գործընկերության» երկրների մոտ ոչինչ չի ստացվի

PanARMENIAN.Net - Առանց զարգացած ու կայուն քաղաքացիական հասարակության «Արևելյան գործընկերության» երկրների մոտ ոչինչ չի ստացվի: Այդ մասին Վարշավայում «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում հայտարարել է ընդլայնման ու հարևանության քաղաքականության գծով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: «Մենք հուսով ենք, որ դուք կաջակցեք մեզ գործընկեր երկրներում բարեփոխումների իրականացման ու ժողովրդավարական սկզբունքների հաստատման գործում»,-ասել է նա՝ դիմելով լսարանին:

Ըստ Ֆյուլեի, «ավելին ավելինի համար» սկզբունքը պետք է իրողություն դառնա, ինչն, անշուշտ, ջանքեր է պահանջում բոլորից: «ԵՄ-ն, իր հերթին, պետք է համապատասխան կերպով արձագանքի գործընկեր երկրների կողմից իրագործվող բարեփոխումներին»,-ասել է հանձնակատարը:

Համապատասխան ասելով հանձնակատարը ենթադրում է «ֆինանսական օգնությունը, ազատ տեղաշարժի դյուրացումը, մասնավորապես, զբոսաշրջության խթանումն ու ժողովրդավարական հիմքերի ստեղծումը»:

Համագործակցության առավել լավ պայամններ ստեղծելու շահագրգռվածության ապացույց է հանդիսանում, ըստ Ֆյուլեի, 2010-13թթ նախագծի. բյուջեն, որը կազմում է 1,9 մլրդ եվրո:

«Արևելյան գործընկերության» երկրների ղեկավարների ու ԵՄ կառավարությունների ղեկավարների գագաթաժողովը մեկնարկել է սեպտեմբերի 29-ին Վարշավայում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---