Հակամարտությունների դանդաղ կարգավորումը ամենացավոտ հարցերից է, հայտարարել է ԵՄ գերագույն հանձնակատարը

PanARMENIAN.Net - Ելույթ ունենալով Վարշավայում ընթացող «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում, ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ներկայացրեց նախագծի առաջնային հարցերը: Այդ հարցերի թվում են մուտքի արտոնագրերի պարզեցումը, առևտրի ազատ գոտիների ստեղծումը, ազատ տեղաշարժի ապահովումը, հակամարտությունների կարգավորումը: « Հակամարտությունների դանդաղ կարգավորումը ամենացավոտ հարցերից մեկն է»,-ասել է հանձնակատարը:

Ֆյուլեն ընդգծել է քաղաքացիական հասարակության դերը՝ նշելով, որ հակամարտությունների կարգավորումը դժվարանում է ժողովրդավարության սկզբունքների բացակայության դեպքում: « Հարևանության քաղաքականության իրագործման փորձը ցույց է տալիս, որ տևական կայունությունն անհնար է առանց ժողովրդավարական հիմքերի»,-ասել է նա:

Ինչպես նշել է հանձնակատարը, ԵՄ-ն ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ, ինչի մասին է վկայում քաղաքացիական հասարակության զարգացման համար նախատեսված 22 մլն եվրոն 2011թ. համար: Ավելին, ժողովրդավարացման ծրագրի շրջանակներում հանդիպումներ են կազմակերպվել մասնակից երկրների ազգային հարթակների ներկայացուցիչների հետ: Հանդիպումների արդյունքում պարզ դարձավ, որ մասնակից երկրներում համապարփակ տեղեկություններ չկան «Արևելյան գործընկերության» մասին: Ֆյուլեի առաջարկով ԵՄ-ում հարևանության քաղաքականության շրջանակներում «կստեղծվի քաղաքացիական հասարակության հարցերով զբաղվող մարմին»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---