ՀԲ մասնագետը կարծում է, որ Հայաստանի ներուժը հարկերի հավաքման ոլորտում ամբողջ ծավալով չի օգտագործվում

PanARMENIAN.Net - Հայաստանի հարկային ոլորտի խնդիրներից մեկը, որը Հայաստանի կառավարությունը փորձում է լուծել, այդ թվում միջազգային դոնոր-կազմակերպությունների աջակցությամբ, հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ցածր ցուցանիշն է: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Համաշխարհային բանկի պետական հատվածի ավագ մասնագետ Մունավեր Սուլթան Կվաժան:

Նրա խոսքով, Արժույթի միջազգային հիմնադրամի հետազոտությունները ցույց են տվել, որ Հայաստանը չբացահայտված պոտենցիալ ունի հարկերի հավաքման ոլորտում: «Ուժերը կենտրոնացումը անբարեխիղճ հարկատուների վրա և այնպիսի համակարգերի ներմուծումը, որոնք խթանում են հարկատուների կողմից պարտավորությունների բարեխիղճ կատարմանը, թույլ կտան Հայաստանին օգտագործել այդ պոտենցիալը»,- ասել է ՀԲ մասնագետը:

Այդ ճանապարհին, Մունավեր Սուլթան Կվաժայի խոսքով, անհրաժեշտ է ապահովել նաև մարդկային ռեսուրսների և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացում:

Սեպտեմբերի 30-ին Երևանում կայացել է «Ռիսկի կառավարումը հարկային վարչարարությունում` հասկացություններ և երկրների փորձ» գրքի շնորհանդեսը, որի խմբագիրներն են Մունավեր Սուլթան Կվաժան, Ռաուլ Ավաստան և Յանա Լոպրիկան:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---