«Չենք լռելու»-ն անսպասելի հրաժարականի համար Կարեն Կարապետյանին ճանաչել է Ամսվա մարդ

«Չենք լռելու»-ն անսպասելի հրաժարականի համար Կարեն Կարապետյանին ճանաչել է Ամսվա մարդ

PanARMENIAN.Net - «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության որոշմամբ սեպտեմբեր Ամսվա մարդ է ճանաչվել ՀՀ նախագահի աշխատակազմի պաշտոնաթող ղեկավար Կարեն Կարապետյանը` անսպասելի, տարբեր ենթադրությունների առիթ տված ու մինչ օրս իր կողմից չբացատրված հրաժարականի համար:

Հիշեցնենք, որ նախորդ Ամսվա մարդ ճանաչվել էր երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը, ում երկամսյա կալանքը օգոստոսին առիթ հանդիսացավ ՀԱԿ-կոալիցիա երկխոսության դադարի:

Ամսվա մարդ անվանակարգին կարող են հավակնել տվյալ ամսվա ընթացքում առավել նշանակալի գործունեություն ծավալած, հանգամանքների բերումով իրադարձությունների կիզակետում հայտնված և հանրային քննարկման առարկա դարձած թեմաների հերոս հանդիսացող մարդիկ:

Սեպտեմբերի 9-ին նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով իր դիմումի համաձայն զբաղեցրած պաշտոնից ազատվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը: Աշխատակազմի հետ այսօր ունեցած հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Կարեն Կարապետյանին՝ համատեղ աշխատանքի համար և հաջողություններ մաղթել նրան հետագա գործունեության ընթացքում:

Հետագա շաբաթներին այս հրաժարականը տարաբնույթ ասեկոսեների և ենթադրությունների տեղիք տվեց, որը ամեն կերպ շրջանառվում է հայկական մամուլում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---