Foursquare-ը սկսել է ապահովել օգտագործողների անվտանգությունը

Foursquare-ը սկսել է ապահովել օգտագործողների անվտանգությունը

PanARMENIAN.Net - Բազմաթիվ Foursquare գեոլոկացիոն ցանցի օգտագործողներ սիրում են ամրագրվել (check in) իրենց տներում։ Նրանք սիրում են դառնալ իրենց տների տեղանքապետը (mayor), տեղեկացնել ընկերներին, որ արդեն տանն են ուշ երեկույթից հետո։ Սակայն, երբ օգտագործողները ամրագրվում են տներում, նրանց տան հասցեն քարտեզի վրա տեսանելի է դառնում բոլորին և այս դեպքում օգտագործողը վտանգվում է, չէ՞ որ նրա տան գտնվելու գաղտնիությունը ապահոված չէ։

Foursquare-ը մտահոգվել է այս խնդրով և այժմ ապահովում է օգտագործողների անվտանգությունը։ Ցանցը ցույց է տալիս օգտագործողի տան հասցեն քարտեզի վրա միայն օգտագործողի ընկերներին։ Անգամ ամրագրումը Facebook-ում կամ Twitter-ում կիսելու դեպքում (check in sharing) ոչ ոք չի կարող տեսնել օգտագործողի տան հասցեն քարտեզի վրա։

Foursquare-ն ավելացրել է նաև նոր «հաղորդել խնդրի մասին» հնարավորությունը, որը թույլ է տալիս օգտագործողներին դիմել ցանցին իրենց տան հասցեն ճանաչելու և ուրիշների համար անհասանելի դարձնելու խնդրով։

Foursquare.com-ը հիմնադրվել է 2009-ին։ Այն գեոլոկացիոն սոցիալական ցանց է սմարթֆոններ օգտագործողների համար՝ GPS-ով հայտնաբերում է օգտագործողի գտնվելու վայրը և օգտագործողը ամրագրում է իր ժամանումը տվյալ վայր՝ ստանալով տարբեր անվանակարգերով բեյջեր և ամրագրած վայրի՝ տեղանքապետի պաշտոն:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---