«Եվրոպական ժառանգության օրեր»-ի միջոցառումները կայանալու են Հայաստանի 24 թանգարաններում

«Եվրոպական ժառանգության օրեր»-ի միջոցառումները կայանալու են Հայաստանի 24 թանգարաններում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 1-2-ը Հայաստանում 6-րդ անգամ անցկացվելու է «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառումը, որն այս տարի հանդես կգա «Գրավոր ժառանգություն» խորագրի ներքո: Հայաստանի 24 թանգարաններում և 10 հուշարձանների տարածքում բացվելու են ցուցադրություններ և կազմակերպվելու են դասախոսություններ:

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը շեշտեց, որ հոկտեմբերի 1-2-ով չի սահմանափակվելու և ժառանգության օրերը ձգվելու են մինչև հոկտեմբերի 10-ը: Նա նաև հավելեց, որ թանգարանների մուտքը լինելու է անվճար: Օրերի փակումը կայանալու է Գորիսում: Այնուամենայնիվ Սամուելյանը չցանկացավ ներկայացնել ծրագրի բյուջեն, բայց նշեց, որ ծախսերի կեսը հոգում է ՀՀ մշակույթի նախարարությունը, մյուս կեսը` Հայաստանում ԵՄ գրասենյակը:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լյուցենբերգերը ասաց, որ նպատակն է հանրության համար բացել այնպիսի ցուցահանդեսներ, որոնք սովորաբար հասանելի չեն և լավ առիթ կլինի նաև ուշադրության հրավիրել մշակույթի և պատմական ժառանգության վրա: Այն մեծ չափերի է հասել: 50 երկրներում 30 հազար մշակութային օջախներ են այցելում և 20 միլիոն այցելու է ունենում: Ըստ պատվիրակության ղեկավարի, եթե կա մի ոլորտ, որտեղ Հայաստանը կարող է Եվրոպայի հետ հավասարը հավասարին լինել, դա մշակույթն է, սակայն այն միակը չէ:

«Գրավոր ժառանգություն» թեմայի ընտրությունը պայմանավորվում է 2012 թ. նախատեսված 2 կարևոր մշակութային իրադարձությամբ՝ Հայ գրատպության 500-ամյակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---