Հոկտեմբերին Վանաձորում տեղի կունենա Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի ավանդական մրցաշարը

Հոկտեմբերին Վանաձորում տեղի կունենա Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի ավանդական մրցաշարը

PanARMENIAN.Net - Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ հոկտեմբերի 1-ից հավաքականը սկսելու է մարզումները և պատրաստվելու է Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարին: Հոկտեմբերի 21-23-ը Վանաձորում կայանալիք մրցաշարին մասնակցելու են ազատ ոճի բոլոր հայ ըմբիշները:

«Այդ մրցաշարն ինձ հնարավորություն կտա ձևավորել հավաքական, որը հանդես է գալու 2012-ի վարկանիշային մրցաշարերում»,- ասել է Բաղդադյանը:

Մարզչի խոսքով, այս մրցաշարերում հանդես չեն գալիս միայն Էդգար Ենոքյանը և Միհրան Ջաբուրյանը, որն ապահովել է իր մասնակցությունն օլիմպիական խաղերին:

«2012-ին Հայաստանի առաջնություն չի լինի: 40 օր անց Եվրոպայի առաջնությունն է, որը կայանալու է մարտին, մեկնարկում են վարկանիշային մրցաշարեր Բուլղարիայում, Չինաստանում և Ֆինլանդիայում»,- ասել է նա:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---