Ի՞նչն է դրդում ինքնասպանության՝ կրոնական հայացքները, թե սոցիալական ծանր պայմանները. բանավեճ

Ի՞նչն է դրդում ինքնասպանության՝ կրոնական հայացքները, թե սոցիալական ծանր պայմանները. բանավեճ

PanARMENIAN.Net - Հայաստանում սպանությունների կամ ինքնասպանությունների իրավական լուրջ հետաքննություն իրականում չկա։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։ Նա նշեց, որ դա է նաև պատճառը, որ չկան վիճակագրական տվյալներ՝ ի՞նչն է ավելի հաճախ մարդկանց դրդում ինքնասպանության՝ կրոնական հայացքները, թե սոցիալական ծանր պայմանները։

«Մեզ մնում է միայն մամուլի արձագանքը, որ երբեմն կարող է սուբյեկտիվ լինել, երբեմն լրագրողական հետաքննության արդյունք։ Սակայն, դա չի կարող լինել ամբողջական ու համակողմանի։ Մնում է միայն ենթադրություններ անել»,- ասաց տիկին Խառատյանը։ Նա նշեց, որ դեռևս չկա դատարանի գոնե մեկ եզրակացություն, թե ինքնասպանության պատճառը կրոնական պատկանելությունն է եղել, իսկ սոցիալական պատճառներն ու լարված վիճակը բերում են անձի դաժանեցման և կարող են դրդել ինքնասպանության։

Նարեկագետ, հոգեթերապևտ Արմեն Ներսիսյանը ներկայացրեց աղանդավորության կապը հոգեկան առողջության և ինքնասպանությունների հետ. «Ժամանակակից բժշկության մեջ ավելի շատ է կապվում հավատը հոգևոր կյանքի ու առողջության հետ։ Աղանդը որակազրկում և վերացնում է մարդու արժեքային համակարգը՝ կորցնելով նրա մեջ բարին, լույսը, հավատը, ուրախության, կյանքի լիարժեքության զգացումը։ Իսկ ճշմարիտ հավատը ճիշտ մեկնաբանմամբ տալիս է այդ ամենը»։ Բանախոսը նշեց, որ հրաժարվելով ճշմարիտ հավատից, մարդը հասնում է դիակի մակարդակին՝ կորցնելով իր մարդկային արժեքները։

Արմեն Ներսիսյանը սակայն չհերքեց սոցիալական գործոնը, որը կարող է իրավիճակը սրել։ «Մարդը պետք է կուշտ լինի, հագուստ ունենա, հետո նոր խոսենք հոգևոր արժեքների մասին»,- ասաց նա՝ հավելելով, որ չի կարելի անտեսել աղանդների մեղքը. «Աղանդավորների ուղեղը լվանում են և նրանց զոմբի են սարքում։ Նրանց ասում են՝ եթե դու ինքնասպանություն գործես, կհասնես Աստծուն»։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---