Հայաստան է ժամանում Լիբանանի խորհրդարանի ղեկավարը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով հոկտեմբերի 3-ին եռօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիբանանի Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բըրրիի գլխավորած պատվիրակությունը:

Լիբանանի Ազգային ժողովի նախագահը հանդիպումներ կունենա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Հոկտեմբերի 4-ին նախատեսվում է Լիբանանի խորհրդարանի նախագահի ելույթը ԱԺ նիստում:

Նաբիհ Բըրրիի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---