Լեհաստանը 1 մլն եվրո կտրամադրի «Արևելյան գործընկերության» տեխնիկական աջակցության հիմնադրամին

Լեհաստանը 1 մլն եվրո կտրամադրի «Արևելյան գործընկերության» տեխնիկական աջակցության հիմնադրամին

PanARMENIAN.Net - Սեպտեմեբրի 29-30 Վարշավայում ընթացող «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի շրջանակներում կառավարությունը հայտարարել է, որ որոշել է աջակցել այդ ծրագրի զարգացմանը: Մասնավորապես, Լեհաստանը 1 մլն եվրո կտրամադրի «Արևելյան գործընկերության» տեխնիկական աջակցության հիմնադրամին, ինչն ուղղված է նպատակների իրականացման արդյունավետության բարձրացմանը:

Լեհական կառավարության այս քայլի կապակցությամբ, Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Գիլգելմ Մոլտերերը հայտարարել է, որ ԵՄ-ն ողջունում է Լեհաստանի իշխանությունների նախաձեռնությունը: «Ծանր տնտեսական պայմաններում մենք ուրախ ենք լեհական կառավարության նախաձեռնության համար, որն ուղղված է ԵՄ և արևելայն գործընկերության երկրների ինետգրման խորացմանը, ապահովում է նվիրվածությունը մեր գերակայություններին»,-հայտարարել է նա:

Եվրոպական ներդրումային բանկը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում հարևանության քաղաքականության շրջանակներում: 2007-13թթ. բյուջեն կազմում է 3,7 մլրդ եվրո, որոնք նախատեսված են տրանսպորտի, հեռահաղորդակցությունների, էներգետիկայի և ենթակառուցվածքների ստեղծմանը:

Այս պահի դրությամբ բյուջեն կազմում է 1,5 մլրդ եվրո:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---