Տարեցների միջազգային օրը Երևանի 65 տարեցների համար էքսկուրսիա կկազմակերպի

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 1-ին՝ Տարեցների միջազգային օրը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը Երևանի քաղաքապետարանի և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հետ համատեղ Երևանի վարչական շրջանների շուրջ 65 տարեցների համար կկազմակերպի էքսկուրսիա մայրաքաղաքի տեսարժան վայրերով։ Երիտասարդական հիմնադրամից հայտնում են, որ էքսկուրսիան կմեկնարկի հոկտեմբերի 1-ին՝ ժամը 11.00, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի երիտասարդական կենտրոնի մոտից (Աբովյան 50/5):

2010թ. տվյալներով, Հայաստանի բնակչության 14,6 տոկոսի տարիքը 60 և անց է: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի «Սերունդների համագործակցություն. երիտասարդները՝ տարեցների կողքին» ծրագրի շրջանակներում կներգրավվեն ոչ միայն տարեցներ, այլև երիտասարդներ, քանի որ կայուն, ներդաշնակ և ամուր հասարակություն ձևավորելու համար անհրաժեշտ է սերունդների փոխհամագործակցություն և հավասար մասնակցություն հանրային կյանքի բոլոր ոլորտներում։

«Հայաստանի երիտասարդական հիմնադրամը շնորհավորում է բոլոր տարեցներին՝ միջազգային օրվա առթիվ և մաղթում նրանց միշտ շրջապատված լինել սիրով ու հոգատարությամբ։ Տարեցներն են, որ իրենց փորձառությամբ ու խորհուրդներով պետք է ճանապարհ ցույց տան ապագա սերունդներին»,- ասվում է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---