Գերմանացի պատմաբանը կոչ է արել ավելի մեծ ուշադրություն դարձնել Հայոց ցեղասպանության հարցի քննարկմանը

Գերմանացի պատմաբանը կոչ է արել ավելի մեծ ուշադրություն դարձնել Հայոց ցեղասպանության հարցի քննարկմանը

PanARMENIAN.Net - Տոտալիտարիզմի և ծայրահեղականության տեսությունների անվանի քննադատ, գերմանացի պատմաբան Վոլֆգանգ Վիպերմանն կոչ է արել միջազգային հանրությանը ցեղասպանության վերաբերյալ հարցերի քննարկման ժամանակ դիտարկել նաև Հայոց ցեղասպանության հարցը: Այդ մասին նա հայտարարել է գերմանական «Die Zeit» թերթին:

«Յադ վա Շեմում տեղի ունեցած համաժողովի ժամանակ ես նշել եմ, որ հրեաների ցեղասպանությունը եզակի չի եղել: Դուք պետք է դիտարկեք, օրինակ, գնչուների նացիստական ցեղասպանությունը կամ Հայոց ցեղասպանությունը»,- ասել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---