Ռաֆիկ Պետրոսյան. Եթե իշխող կոալիցիան պահպանվի, Ռոբերտ Քոչարյանը չի կարողանա առաջադրվել

Ռաֆիկ Պետրոսյան. Եթե իշխող կոալիցիան պահպանվի, Ռոբերտ Քոչարյանը չի կարողանա առաջադրվել

PanARMENIAN.Net - ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Ռաֆիկ Պետրոսյանը գտնում է, որ առաջիկա նախագահական ընտրություններում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածության առաջադրումը քիչ հավանական է: Նա նշել է, որ ըստ ընտրական օրենսգրքի նախագահի թեկնածու կարող է առաջադրել միայն որևէ կուսակցություն: «Իսկ նման կուսակցություն չկա, քանի որ կա կոալիցիոն հուշագիր, որի համաձայն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը պետք է միասնական թեկնածուի առաջադրեն»: Պետրոսյանն ընդգծել է, որ ՀՀԿ-ն միակարծիք է առաջիկա ընտրություններում գործող նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրելու իր ձգտման մեջ:

Ինչ վերաբերում է Հայաստանում գործող մյուս կուսակցություններին, ապա ըստ Պետրոսյանի, նրանք այդքան ուժեղ չեն նախագահության սեփական թեկնածու առաջադրելու ու անցկացնելու համար: «Չեմ կարծում, որ Քոչարյանը կառաջադրվի մեկ այլ կուսակցության միջոցով, եթե կոալիցիան պահպանվի, կպահպանվեն նաև հուշագրի պահանջները»,-ասել է նա:

ՀՀԿ պատգամավորը մեկնաբանել է նաև տեսակետը, որ Քոչարյանին կարող է սատարել ՀՅԴ-ն: «Անշուշտ, Դաշնակցությունն ընդդիմության մեջ է, սակայն ՀՅԴ-ում լավ են վերլուծում և հաշվարկներ անում: Այդ կուսակցությունում կան խելացի մարդիկ, նրանք պետք է մտածեն կկարողանան արդյոք ավելի շատ ձայներ հավաքել և անցկացնել սեփական թեկնածուին, քան ՀՀԿ-ն, «Բարգավաճ Հայաստանն» ու «Օրինաց երկիրը» միասին վերցրած: Կարծում եմ, որ ոչ»,-ասել է Պետրոսյանը:

Ըստ նրա, Հայաստանում նախադրայլներ չկան ռուսական սցենարի կրկնության համար, թեև «անշուշտ, Քոչարյանը կարող է վերադառնալ քաղաքական ասպարեզ, սակայն, այսօրվա քաղաքական իրավիճակում ես գտնում եմ, որ նա չի կարող առաջադրվել նախագահության թեկնածու»:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---