Գործարկվել է գովազդների կառավարման նոր համակարգ

Գործարկվել է գովազդների կառավարման նոր համակարգ

PanARMENIAN.Net - Այսօր All Media ընկերությունը ներկայացրեց իր նոր գովազդային ցանցը՝ AdNet.am-ը, որի նպատակն է հայկական որակյալ ինտերնետ ռեսուրսների միավորումը՝ ինտերնետ գովազդի առավել արդյունավետ ձևաչափերի օգտագործմամբ։

All Media-ի տնօրեն Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ AdNet-ը նոր ֆորմատի գովազդային ցանց է, որը հիմնականում տարածված է Ռուսաստանում։ AdNet-ն օգտագործում է Adfox գովազդի ռուսական կառավարական համակարգը։

«Հայաստանում ինտերնետային գովազդների ոլորոտում օգտագործում են ֆիքսված ժամանակային ցուցադրությամբ գովազդը, որը զարգացած երկրներում վաղուց արդեն ոչ ոք չի օգտագործում։ Իսկ AdNet-ը ճկուն է, միաժամանակ կարելի է ցուցադրել 10 գովազդ և ստանալ 10 տեսակի մեծ հաշվետվություն՝ աշխարհագրական, ըստ բացառիկ այցելուների քանակի, ըստ բրաուզերների և այլն։ Ճկունությունը դրսևորվում է նաև թարգեթավորման 15 գործիքներով։ Այս ամենի արդյունքում գովազդատուն խնայում է նաև իր գովազդային բյուջեն և հաշվետվությամբ արդեն հասնակում գովազդի արդյունավետությունը»,-նշեց Արմեն Մարտիրոսյանը։ Ընկերությունն արդեն ունի 12 գործընկեր՝ ԶԼՄ-ներ և ֆինանսական այլ ուղղվածության կայքեր։ AdNet-ը տրամադրում է երկու տեսակի գովազդ՝ ստանդարտ բաներային և ֆլեշ գովազդ։ Բացի դրանից AdNet-ը բանակցություններ է վարում մի շարք ինտերնետ հարթակների հետ՝ նրանց նոր գովազդային ցանցերերին միացնելու համար:

«Հայկական ինտերնետ շուկան ակտիվորեն զարգանում է մի շարք գործիքների շնորհիվ: Այսօր գովազդային հոսք է նկատվում ինտերնետում, ինչը նպաստում է ինտերնետ նախագծերում ներդրումներին»,-ավելացրեց Արմեն Մարտիրոսյանը։ All Media ընկերությունը ստեղծվել է 2010-ին։ Այն գործարկել է Հայաստանում հայտնի նորությունների ագրեգատոր mediagid.am-ը, ուր օրեկան կա մոտ 1300 լրատվական հոսք երեք լեզուներով։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---