Պուսանի կինոփառատոնում կայանալու է Միքայել Վաթինյանի «Ժաննան և ձայները» ֆիլմի պրեմիերան

Պուսանի կինոփառատոնում կայանալու է Միքայել Վաթինյանի «Ժաննան և ձայները» ֆիլմի պրեմիերան

PanARMENIAN.Net - Միքայել Վաթինյանի «Ժաննան և ձայները» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայանալու է հոկտեմբերին` Պուսանի միջազգային կինոփառատոնում (Հարավային Կորեա): Այդ մասին հայտնում է «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի մամլո ծառայությունը, որն էլ ֆիլմի ստեղծման աջակիցներից է:

Ռեժիսոր Միքայել Վաթինյանի և պրոդյուսեր Արմինե Անդայի «Ժաննան և ձայները» լիամետրաժ գեղարվեստական կինոնախագիծը դեռ 2007 թվականին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Ռեժիսորներ առանց սահմանների» կինոֆորումի մասնակից էր: Այդտեղից էլ այն բոլոր ռեգիոնալ նախագծերից ընտրվեց մասնակցելու և ներկայացվելու Պուսանի միջազգային կինոփառատոնի համատեղ արտադրության կինոպլատֆորմին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---