Էջմիածնի Միջեկեղեցական-աստվածաբանական խորհրդը հորդորել է ավետարանականներին հրաժարվել հոգեորսությունից

Էջմիածնի Միջեկեղեցական-աստվածաբանական խորհրդը հորդորել է ավետարանականներին հրաժարվել  հոգեորսությունից

PanARMENIAN.Net - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սեպտեմբերի 28-ին տեղի է ունեցել Միջեկեղեցական-աստվածաբանական խորհրդի հերթական նիստը: Նիստի ընթացքում անդրադարձ է եղել ՀՀ արդարադատության նախարարության կողմից առաջարկվող «Խղճի և կրոնական ազատությունների» մասին օրինագծին:

Մայր Աթոռից հայտնում են, որ այս առնչությամբ խնդրո առարկա հարցերի լուծման մեջ խորհուրդը ընդգծել է կարևորությունը՝ հարազատ մնալու հայ ժողովրդի ազգային և մշակութային ավանդույթներին, հարգելու մարդու հիմնարար ազատությունները և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ավանդական Եկեղեցիների ու ազգային-կրոնական փոքրամասնությունների իրավունքները:

Նիստի ընթացքում խորհուրդն անդրադարձել է Հայաստանում Ավետարանական համայնքների և խարիզմատիկ շարժումների ներկայացուցիչների գործունեությանը` դատապարտելով հասարակության մեջ կրոնական անհանդուրժողականության պատրանք ստեղծելու և այս պայմաններում արտոնություններ կորզելու նրանց մերժելի գործելակերպը: Խորհուրդն անընդունելի է համարել նաև Ավետարանական համայնքների հովիվների գործողությունները` հորդորելով հրաժարվել հոգեորսության միջոցով իրենց համայնքներն ընդլայնելու մտադրություններից և որդեգրած հակաէկումենիկ ընթացքից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---