Դամասկոսում Հայաստանի անկախության առթիվ Հայաստանի մասին ֆիլմեր են ցուցադրել

Դամասկոսում Հայաստանի անկախության առթիվ Հայաստանի մասին ֆիլմեր են ցուցադրել

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 29-ին Դամասկոսում տեղի է ունեցել ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին:

Տոնական միջոցառմանը ներկա էին Սիրիայի կառավարության անդամներ, խորհրդարանի ներկայացուցիչներ, Սիրիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, հասարակական, քաղաքական գործիչներ, հասարակական կազմակերպությունների և հայկական համայնքային կառույցների ղեկավարներ, հոգևոր, առաջնորդներ լրագրողներ:

Ողջույնի խոսքով հյուրերին դիմել է Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը: Իր ելույթում դեսպան Փոլադյանն անդրադարձել է անկախության տարիների ընթացքում արձանագրված ձեռքբերումներին ու նվաճումներին, առկա մարտահրավերներին, հայ-սիրիական երկկողմ հարաբերություններին ու Հայաստան-Սփյուռք գործակցությանը: Դեսպանը մասնավորապես նշել է, որ 1991թ. հայ ժողովուրդը կատարել է ազատ և անկախ ապրելու իր պատմական ընտրությունը, որով հնարավորություն է ստացել դառնալ միջազգային հանրության ընտանիքի լիիրավ անդամ, անդամակցել ՄԱԿ-ին և Եվրախորհրդարանին, տեր կանգնել իր արդար դատին:

Միջոցառումն ուղեկցվել է հայ դասականների ստեղծագործությունների կատարումներով և Հայաստանի վերաբերյալ ֆիլմերի ցուցադրությամբ:

Ընդունելության պաշտոնական մասի ավարտից հետո Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը հայ համայնքի ներկայացուցիչներին ու ստեղծագործական կոլեկտիվներին է հանձնել ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունների պարգևներն ու պատվոգրերը:

 Ուշագրավ
Գերմանիայի կանցլերն առաջիկա օրերին պարբերաբար կորոնավիրուսի թեստ կհանձնի
Քաղաքացիներին հրահանգվել է մնալ տանը, դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում
Կազմակերպությունը նաև տեսանյութ է հրապարակել
«Ես նույնպես վախենում եմ, բայց ոչ թե խանութ, այլ աշխատանքի գնալուց»,- ասել է նա