Այսօր քիչ չեն Հայաստանում բնակվող ադրբեջանցիները, ավելին, նրանք ապրում են նաև Արցախում և վատ չեն ապրում

PanARMENIAN.Net - Այսօր քիչ չեն Հայաստանում բնակվող ադրբեջանցիները, ավելին, նրանք ապրում են նաև Արցախում և վատ չեն ապրում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Փրկված մանսունքներ» կազմակերպության ներկայացուցիչ Մանուշակ Խոջայան: Ըստ նրա, մի քանի տարի առաջ կազմակերպությունը ոչ հրապարակային մի նախագիծ իրագործեց, պարզելու համար թե քանի ադրբեջանցի է ապրում Հայաստանում: «Պարզվեց, որ նրանց քանակը բավականին շատ է, ավելին, նրանք բնակվում են ոչ միայն Հայաստանում, այլ նաև Արցախում»,-ասել է նա՝ հավելելով, որ ադրբեջանցիների կոնկրետ քանակը Հայաստանում ու Արցախում պարզելն ուղղակի անհնար է, քանի որ նրանք թաքցնում են իրենց ազգային պատկանելությունը: «Նույնիսկ այդ մարդկանց ամուսնական զույգերի հարազատները հաճախ չգիտեն, որ նրանք ադրբեջանցիներ են»,-ասել է նա: Խոջայանը հայտնել է, որ ինքն անձամբ 6-7 ընտանիք գիտի, որտեղ ադրբեջանցիներ կան: «Ես ծաոթ եմ մի ադրբեջանցու հետ, որը դասավանդում է: Եվ հարկ է նշել, որ շատ հայերից լավ է տիրապետում հայոց լեզվին»,-ասել է նա՝ հավելելով, որ ադրբեջանցիները Հայաստանում շատ լավ են ապրում:

Պատասխանելով այն հարցին, թե որքան հայ կա, ըստ իր ունեցած տեղեկությունների, Ադրբեջանում, Խոջայանը ասել է, որ ադրբեջանցիների հետ խառը ամուսնությունների պատճառով շատերը մնացել են այնտեղ, սակայն, իհարկե, ոչ 30 000 մարդ, ինչպես պնդում են Ադրբեջանում: Միևնույն ժամանակ նա նշել է, որ չի կարող նշել Ադրբեջանում բնակվող հայերի կոնկրետ քանակը, քանի որ նրանք, վախենալով իրենց կյանքի համար, գերադասում են «չերևալ»: Մասնավորապես, Մանուշակ Խոջայանը պատմել է, որ Բաքվում է մնացել իր կազմակերպության անդամներից մեկի քույրը: «Սումգաիթյան ջարդերի ժամանակ, երբ բոլորը փախչում էին, այդ կնոջ ամուսինը համոզեց նրան մնալ ու ապահովել նրա անվտանգությունը, սակայն հենց որ սկսվեց ղարաբաղյան պատերազմը, նա անմիջապես ամուսնալուծվեց: Այդ կինը, ինչպես Ադրբեջանում բնակվող մյուս բոլոր հայերը, ապրում է սարսափելի պայմաններում, առանց որևէ փաստաթղթի: Նա մինչ օրս ունի ԽՍՀՄ քաղաքացու անձնագիր»,-ասել է նա: Ըստ նրա, կազմակերպությունը ցանկանում էր օգնել այդ կնոջը և Կարմիր Խաչի օգնությամբ տեղափոխել Հայաստան, սակայն, լրջորեն վախենալով սեփական կյանքի համար, հրաժարվել է դիմել Կարմիր Խաչին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---