Հանրահավաք. ՀԱԿ ղեկավարությունը Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ արդեն ժամանել է 1 հոկտեմբերի 2011 - 15:35 AMT PanARMENIAN.Net - Երևանի Ազատության հրապարակում է գտնվում Հայ ազգային կոնգրեսի ղեկավարությունը Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net ի թղթակիցն իրադարձությունների վայրից, հրապարակում հավաքվել է մոտ 1 500 հոգի, հանրահավաքը շուտով կսկսվի: Սեպտեմբերի 30-ի երեկոյան ՀԱԿ հերթական արտոնված հանրահավաքում որոշվեց շուրջօրյա ցույցեր սկսել: ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հավաքվածներին հայտնեց, որ շուրջօրյա հանրահավաքների նախնական տևողությունը կլինի 7 օր: Ինչպես նշել է «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում, իրենց հաշվարկներով գիշերը հրապարակում է անցկացրել մոտ 1 500 մարդ: Սակայն, ըստ ականատեսների, հրապարակում 200-300 մարդ կար, ոչ ավելի: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |