Ֆրանսիայի վարչապետն արտահայտվել է Եվրամիությանը Վրաստանի և Ուկրաինայի շուտափույթ անդամակցության դեմ 2 հոկտեմբերի 2011 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնն արտահայտվել է Եվրամիությանը Վրաստանի և Ուկրաինայի շուտափույթ անդամակցության դեմ: Ինչպես հաղորդում է Agence France Presse-ը, Վարշավայում «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի շրջանակում Ֆիյոնն ասել է, որ հասկանում է «Ուկրաինայի և Վրաստանի ակնկալիքները, սակայն արդյունավետ չէր լինի այսօր քննարկումներ սկսել այդ երկրների հետ ԵՄ կապի վերջնական ձևի շուրջ», հաղորդել է աղբյուրը Ֆրանսիայի կառավարությունից: «Եվրոպայում որոշակի հոգնածություն կա ԵՄ ընդլայնումից: Արևմուտքում գերակայում է այն զգացողությունը, որ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Բուլղարիան և Ռումինիան, որոնք ԵՄ-ին անդամակցում են 2007-ից, շատ վաղ գնացին այդ քայլին», նշում է APF-ի աղբյուրը: Այս հայտարարությունը կոտրել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հույսերը, որը պարբերաբար ԵՄ-ին Վրաստանի անդամակցության ջերմ ցանկություն է հայտնում: «Մերձեցումը Եվրամիության հետ որոշիչ է Վրաստանի զարգացման և անվտանգության տեսակետից: Մենք չենք կարող մենակ մնալ, մենք շատ բարդ տարածաշրջանում ենք գտնվում և մեծ մարտահրավերների առջև ենք կանգնած: Մեզ համար դա կյանքի և մահվան հարց է: Մենք պետք է որևէ միավորման մեջ գտնվենք: Իսկ մեզ համար որևէ միավորումը եվրոպական տունն է»,- հայտնել է Սահակաշվիլին նույն գագաթաժողովում: Ուշագրավ Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ | Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ Գաբրիելյանը և Միքանաձեն կրթական ոլորտում գործակցության համատեղ հայտարարություն են ստորագրել Փաստաթուղթն ինստիտուցիոնալ հենքի վրա կդնի երկու հանձնաժողովների գործունեությունը Ադրբեջանի ՄԻՊ–ն այցելել է Ստեփանակերտում մնացած հայերին՝ խոցելի խմբերի համար կացարանում Շահրամանյանն ասել է, որ Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ ՀՀ-ից Գազա մարդասիրական օգնություն տանող ինքնաթիռը հասել է Եգիպտոս Օգնությունը ներառում է սնունդ, դեղորայք և բժշկական պարագաներ |