«Այրում» կայարանը սողանքից չի տուժել

«Այրում» կայարանը սողանքից չի տուժել

PanARMENIAN.Net - Սողանքը չի վնասել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության «Այրում» կայարանը: Ընկերությունից հայտնում են, որ «ՀԿԵ» ՓԲԸ Ուղևորափոխադրումների տնօրինության վերջին տվյալների համաձայն, ներհանրապետական երկաթուղային հաղորդակցությունը, ինչպես նաև հաղորդակցությունը Հայաստանի և Վրաստանի միջև իրականացվում է կանոնավոր կերպով՝ Երևան-Թբիլիսի գնացքը գործում է ըսկ չվացուցակի:

M6 միջպետական մայրուղու 86-րդ կիլոմետրում` Վանաձոր - Բագրատաշեն հատվածում` Այրում կայարանի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում), տեղի է ունեցել սողանք, որի արդյունքում փակվել է երթևեկությունը: Նախնական տվյալներով սողանքի գոտում մնացել են ավտոմեքենաներ: Կառավարությունից հայտնում են, որ վարչապետի որոշմամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ: Համապատասխան ծառայություններն ուղղված են դեպքի վայր: Հանգամանքները ճշտվում են: Ձեռնարկվում են բոլոր միջոցները սողանքի գոտում հայտնված ավտոմեքենաների ուղևորներին օգնություն ցուցաբերելու նպատակով:

Կառավարությունը նաև խնդրում է ձեռնպահ մնալ Վանաձոր- Բագրատաշեն ճանապարհահատվածից օգտվելուց, և հայտնում է, որ գործում է Վանաձոր-Դիլիջան-Իջևան-Բագրատաշեն շրջանցիկ ճանապարհը: ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում գործում է «թեժ գիծ»՝ 010-52-96-90, 010-36-02-97, 060 44 02 38:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---