Ռուս փորձագետն Արցախի մասին. Աշխարհը փակուղային խնդիրների լուծման համար ստեղծագործական ջանքերի ժամանակ չունի

Ռուս փորձագետն Արցախի մասին. Աշխարհը փակուղային խնդիրների լուծման համար ստեղծագործական ջանքերի ժամանակ չունի

PanARMENIAN.Net - Այսօրվա դրությամբ աշխարհը համակել է տնտեսական ճգնաժամը, և փակուղային խնդիրների լուծման ուղղությամբ ստեղծագործական ջանքերի համար պարզապես ուժ չկա: Այդ մասին հայտնել է Գլոբալիզացիայի խնդիրների ինստիտուտի տնօրեն, հայտնի ռուս քաղաքագետ Միխայիլ Դելյագինը` մեկնաբանելով այն, թե արդյոք մոտ ժամանակներս կարելի է առաջընթաց ակնկալել ղարաբաղյան հակամարտությունում: Սակայն նա նկատել է, որ բանակցային գործընթացում ընդմիջման տևողությունը կախված է Հայաստանից և Ադրբեջանից` որպես ամենաշահագրգռված կողմերից: «Հուսով եմ, որ այն կավարտվի բանակցությունների վերսկսմամբ մինչև Նոր տարին կամ, ծայրահեղ դեպքում, անմիջապես հետո»,- ասել է նա:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունների վատթարացումը կարող է հանգեցնել նրան, որ Թել-Ավիվը կփոխի իր դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կամ Հայոց ցեղասպանության վերաբերյալ, ռուս փորձագետն ասել է, որ Իսրայելը հիմա Անդրկովկասով չէ, որ պետք է զբաղվի: «Դժվար թե նա Թուրքիայի դեմ ուղղված գործողություններ կատարի ընթացիկ քաղաքականության հարցերի շրջանակից դուրս»,- ասել է նա, հաղորդում է 1news.az-ը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---