Էրդողանը դրամական պարգև է առաջարկել Մակեդոնիայի ֆուտբոլի հավաքականին՝ Հայաստանին հաղթելու համար

Էրդողանը դրամական պարգև է առաջարկել Մակեդոնիայի ֆուտբոլի հավաքականին՝ Հայաստանին հաղթելու համար

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի վերջում Մակեդոնիա կատարած այցի ժամանակ առաջարկել է իր երկրի բյուջեից զգալի նյութական նվիրատվություն հատկացնել Մակեդոնիայի ֆուտբոլի հավաքականին Հայաստանի թիմին հաղթելու համար:

Այդ մասին, հղում անելով իր աղբյուրներին Մակեդոնիայի խորհրդարանում, հայտնում է sovetunion.ru-ն: Ըստ տեղեկատվության, իր առաջարկն Էրդողանն արել է Մակեդոնիայի խորհրդարանի ներկայացուցիչ Տրայկո Վելյանոսի հետ մասնավոր զրույցում: Ինչպես կարծում են փորձագետները, Էրդողանի նման շահագրգռվածությունը նրանում, որ Հայաստանը պարտվի, բացատրվում է նրանով, որ Թուրքիան ցանկանում է խուսափել Հայաստանի արագ տեմպերով աճող հավաքականի հետ հանդիպումից Եվրո-2012 եզրափակչի համար հարակից խաղերում:

Հոկտեմբերի 7-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում Հայաստանի հավաքականը կընդունի Մակեդոնիային: Հայկական թիմը իրական շանս ունի ոչ միայն մասնակցելու եզրափակչի համար հարակից խաղերին, այլ, նաև բարենպաստ պայմանների դեպքում, զբաղեցնել առաջին տեղը B խմբում: Թուրքիայի հավաքականը ևս հավակնում է հարակից խաղերին մասնակցելուն: Թուրքական թիմը 14 միավոր է հավաքել A խմբում և զբաղեցնում է երկրորդ տեղը:

21  Ազգային հավաքականի դեմքերը
12  03.10.11 - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզումը
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---