Միշա Ալոյանը Բաքվում դարձել է աշխարհի չեմպիոն

Միշա Ալոյանը Բաքվում դարձել է աշխարհի չեմպիոն

PanARMENIAN.Net - Բաքվում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության եզրափակչում մինչև 52 կք քաշային կարգում հայ բռնցքամարտիկ, 2009թ. աշխարհի առաջնության բրոնզե մրցանակակիր Միշա Ալոյանը(ՌԴ) հանդիպեց Էնդրյու Սելբիի (Ուելս) հետ:

Առաջին ռաունդում Ալոյանը իրենց շատ ավելի վստահ էր զգում, քան Սելբին, և կարողացավ 4 միավոր վաստակել: Հայ բռնցքամարտիկը ավելի ուժեղ էր նաև երկու վերջին ռաունդներում և դարձավ աշխարհի չեմպիոն՝ հաղթելով 13;12 հաշվով:

Իսկ Ռուսաստանը ներկայացնող մեկ այլ հայ բռնցքամարտիկ Դավիթ Հայրապետյանը (49 կգ ք/ կ) դարձավ բրոնզե մրցանակակիր: Երկու մարզիկները նվաճեցին օլիմպիական ուղեգրեր: Հայաստանի հավաքականից ուղեգիր ստացավ միայն Անդրանիկ Հակոբյանը (75 կգ ք/ կ):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---