Համաշխարհային հանրությունը Հայ-թուրքական արձանագրությունների ձախողման մեղավոր կճանաչի Թուրքիային

Համաշխարհային հանրությունը Հայ-թուրքական արձանագրությունների ձախողման մեղավոր կճանաչի Թուրքիային

PanARMENIAN.Net - Նույնիսկ եթե հայկական կողմն առաջինը ետ վերցնի ստորագրությունը Հայ-թուրքական արձանագրություններից, ողջ մեղքն ընկնելու է Թուրքիայի վրա: Այդ մասին Երևանում հայտարարել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ նշելով, որ դրա ապացույցը Սարկոզիի խոսքերն են, որը հայտարարել է, որ Արձանագրությունները չեն վավերացվել Թուրքիայի մեղքով

Մելքոնյանը կարծում է, որ Արձանագրությունները չեն կարող երկար ժամանակ սառեցված մնալ: Միաժամանակ նա հավելել է, որ ելնելով ներկա աշխարհաքաղաքական իրավիճակից, հիմա ստորագրություները ետ վերցնելու ժամանակը չէ, քանի որ համաշխարհային հանրությունը կենտրոնացել է Մերձավոր Արևելքի խնդիրների վրա: «Տվյալ պահին քաղաքական դեմարշը նման ազդեցություն չի ունենա»,- հայտարարել է թուրքագետը, հավելելով, որ Հայաստանի և Թուրքիայի միջև գնում է նյարդերի խաղ, և Հայաստանը հաղթում է իր սառնասրտության շնորհիվ:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը:

Օգոստոսի 22-ին Թուրքիայի Մեծ ազգային ժողովն օրակարգից 898 օրինագիծ է հանել, որոնց թվում էին նաև 2009 թվականին ստորագրված Հայ-թուրքական արձանագրությունները: Արձանագրություններն օրակարգից հետ կանչելու գլխավոր պատճառ է ծառայել նոր խորհրդարանի դիրքորոշումը, որը հայ-թուրքական սահմանի բացման հարցն առաջնայնությունը կորցրած է համարել Թուրքիայի քաղաքական ուղու մեջ: Բացի դրանից, խորհրդարանի կանոնադրության համաձայն, խորհրդարանի կողմից մեկ կիսամյակի ընթացքում չընդունված հարցը կորցնում է իր իրավաբանական ուժը:

3  10.10.11 - Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---