Intel-ը դադարեցնում է հեռուստաչիպերի արտադրությունը

Intel-ը դադարեցնում է հեռուստաչիպերի արտադրությունը

PanARMENIAN.Net - Intel ընկերությունը հայտնել է, որ դադարեցնում է հեռուստաչիպերի արտադրությունը և պատրաստվում է չիպեր նախագծել սմարթֆոնների և պլանշետային համակարգիչների համար, հաղորդում է IDG լրատվական ծառայությունը։

Intel-ն իր հեռուստաչիպեր նախագծող ճարտարագետներին նշանակելու է պլանշետային չիպերի նախագծման պատասխանատու, ասել է Intel-ի ներկայացուցիչ Կլաուդին Մանգանոն։

Sony ընկերության հեռուստացույցները ամենահայտնի արտադրանքներն են, որ աշխատում են Intel-ի հեռուստաչիպերով։ Դրանք են CE4100 և CE4200 չիպերը։ Intel-ը նաև հանդիսանում է Widget Channel-ի ստեղծողը։ Սա մի հարթակ է, որ նախագծվել է ինտերնետն ու հեռուստատեսությունը միացնելու նպատակով, որը հայտարարվել էր Yahoo-ի կողմից 2008-ին։

Սակայն Intel-ն ամբողջապես չի հրաժարվում հեռուստաչիպերի նախագծումից, ասել է Կլաուդին Մանգանոն։ «Մենք ունենք մի շարք պատվիրատուներ և շարունակելու են աշխատել նրանց համար և աջակցել, երբ կարիքը զգան»,- նշել է նա։

Intel-ը նաև ասել է, որ ավելի շատ է ներդրումներ կատարելու սմարթֆոնների և պլանշետային համակարգիչների չիպերի նախագծման ոլորտում, քանի որ ցանկանում է ավելի մեծ հենակետ ունենալ այդ շուկայում։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---