Հայաստանի և Ռուսաստանի դեպոզիտարիաները որոշել են համագործակցել![]() 12 հոկտեմբերի 2011 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 6-ին «Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիա» (ՀԿԴ) ԲԲԸ և ռուսական «Ազգային հաշվարկային դեպոզիտարիա» (ԱՀԴ) ՓԲԸ ոչ բանկային վարկային կազմակերպության միջև կնքվել է համագործակցության պայմանագիր ՀԿԴ-ում ԱՀԴ-ի օտարերկրյա անվանատիրոջ հաշվի բացման և վարման մասին: «Դեպոզիտարիաները փոխշահավետ և հեռանկարային են համարում Եվրասիայի Կենտրոնական Դեպոզիտարիաների Ասոցիացիայի (ԵԿԴԱ) շրջանակներում իրենց համագործակցությունը և ամուր գործարար կապեր հաստատելու նպատակ ունեն»,- նշվում է Nasdax OMX Armenia-ի մամլո ծառայության հաղորդագրության մեջ: «Մեր համագործակցության արդյունքում Ազգային հաշվարկային դեպոզիտարիային իրավունք է տրվել Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայում բացել օտարերկրյա անվանատիրոջ արժեթղթերի հաշիվներ, ինչը թույլ կտա ռուսական դեպոզիտարիային իր հաճախորդների անունից արժեթղթեր ձեռք բերել հայկական արժեթղթերի շուկայում: Դա կարևոր քայլ է Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ներդրողների համար հայկական արժեթղթերում ներդրումներ կատարելու գործընթացի պարզեցման և ներդրումների խրախուսման գործում»,- ընդգծել է ՀԿԴ-ի տնօրեն Վահան Ստեփանյանը: ԱՀԴ-ի Խորհրդի նախագահ Էդդի Աստանինն իր հերթին հավելել է, որ ԱՀԴ-ի ռազմավարական զարգացման շրջանակներում գործառնական համագործակցությունը ԱՊՀ երկրների կերնտրոնական դեպոզիտարիաների հետ առաջնային ուղղությունն է: «Հիմք ընդունելով հաճախորդների և թողարկողների կարիքները, մենք զարգացնում ենք ԱՊՀ երկրների թողարկողներ արժեթղթերի սպասարկման ծառայությունները՝ ներառյալ գործարքների վերջնահաշվարկները և կորպորատիվ գործողությունների իրականացումը` համագործակցելով ԵԿԴԱ անդամ հանդիսացող կենտրոնական դեպոզիտարիաների հետ»,- ասել է նա:
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |