Հայ փորձագետները ԱՄՆ-ում կմասնակցեն ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ սիմպոզիումին

Հայ փորձագետները ԱՄՆ-ում կմասնակցեն ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ սիմպոզիումին

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը կքննարկվի հոկտեմբերի 15-ին Վաշինգտոնում կայանալիք սիմպոզիումում: Ջորջ Մեյսոնի համալսարանում կայանալիք միջոցառմանը կմասնակցեն պաշտոնական անձինք Ադրբեջանից և Հայաստանից: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնի է դարձել հավաստի աղբյուրներից, հայկական կողմից միջոցառմանը կմասնակցեն ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչ Տիգրան Մկրտչյանը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Թևան Պողոսյանը:

Ադրբեջանական կողմից կմասնակցեն Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Էլման Աբդուլլաևը, Ադրբեջանի նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնակատար Գյուլշան Պաշաևան և Ադրբեջանական դիվանագիտական ակադեմիայի ներկայացուցիչ Տալեխ Զիյադովը:

Քննարկումները կվարի Կարնեգիի Հանուն խաղաղության Միջազգային հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---