13 հոկտեմբերի 2011 - 13:21 AMT
Չինական ընկերությունը արտադրել է Angry Birds պլանշետային համակարգիչ

Չինական Shenzen ընկերությունը, որն արտադրում է էժան Android-ով աշխատող սարքեր, այս անգամ արտադրել է Wopad V7+ Angry Birds պլանշետային համակարգիչը։

V7+ -ն ունի 1GHz պրոցեսոր, 512Մբ օպերատիվ հիշողություն (RAM), 4Գբ ներքին հիշողություն, դիմացի տեսախցիկ և Wi-Fi անլար ցանցին միանալու հնարավորություն։ Այն ունի երկու USB և microSD քարտի մուտքեր, հայտնում է Geek.com-ը։ Դե իսկ Rovio ընկերության հայտնի խաղ Angry Birds-ի նկարները պատկերված են թե՛ տուփի վրա, թե՛ ամենուր։ Պլանշետը պարունակում է Angry Birds -ի տարբերակների բազմաթիվ նախնական ներբեռնումներ։

Angry Birds-ը հանրաճանաչ խաղ է՝ ստեղծված խաղերի նախագծմամբ զբաղվող ֆիննական Rovio Mobile ընկերության կողմից։ Խաղը թողարկվել է 2010-ի հոկտեմբերին։ Այն ունի iOS, Android, Symbian^3, webOS համակարգերի համար համապատասխան ծրագրեր, բացի դրանից հնարավոր է խաղալ նաև Chrome բրաուզերով։ Խաղը իրենից ներկայացնում է Թռչունների և Խոզուկների կռիվ։ Rovio ընկերությունը պարբերապար թողարկում է նոր հավաքածուներ խաղի հերոսներով՝ պայուսակներ, փափուկ խաղալիքներ, մանկական հագուստ և այլն։