«Հայփոստ մարաթոն». Փոստային բաժանմունքներ վերաբացվեցին Տավուշում![]() 14 հոկտեմբերի 2011 - 19:45 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 14-ին տեղի ունեցավ «Հայփոստ» ՓԲԸ Դիլիջան քաղաքի մասնաճյուղի և 01 փոստային բաժանմունքի և Իջևանի 01 փոստային բաժանմունքի վերաբացման պաշտոնական արարողությունը: Ինչպես հաղորդում է «Հայփոստ» ՓԲԸ մամլո ծառայությունը, վերաբացմանը ներկա էին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, Իջևանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի և «Հայփոստ» ՓԲԸ-ի ղեկավարությունը, ինչպես նաև` երկու քաղաքների բնակիչներ: Վերաբացման արարողությանն իր ողջույնի խոսքն ասաց մարզպետ Արմեն Ղուլարյանը: Շնորհավորելով վերանորոգված և տեխնիկապես վերազինված բաժանմունքների աշխատակիցներին և հաճախորդներին` պարոն Ղուլարյանն ընդգծեց «Հայփոստ»-ում բարեփոխումների կարևորությունը: «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը հիշեցրեց, որ այսօր ընթանում է ոչ միայն »Հայփոստ մարաթոն 2011» բաժանմունքների նորացման ծրագիրը, այլև` «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի ղեկավարությամբ արդեն մեկնարկել է «Հայփոստ»-ի բաժանմունքների սպասարկման որակի բարձրացմանն ուղղված հիմնավոր ծրագիր»: Ելույթներից հետո տեղի ունեցավ նոր մասնաճյուղերի օրհնման կարգը: Արարողության ընթացքում քաղաքապետերի կողմից շնորհակալագրեր հանձնվեցին ինչպես Դիլիջան, այնպես էլ Իջևան քաղաքների փոստային մասնաճյուղերի պետերին: Ամբողջովին նորոգված և նոր բրենդին համապատասխանեցված մասնաճյուղն ու բաժանմունքները համարժեք են մայրաքաղաքում վերաբացված փոստային բաժանմունքներին` ինչպես ծառայությունների, այնպես էլ սպասարկման որակով: «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ն առանձնակի ուշադրություն է դարձնում մարզերում «Հայփոստ»-ի պատշաճ ներկայությանը և մարզերում փոստային և հարակից ծառայություների զարգացմանը: Դիլիջան և Իջևան քաղաքների փոստային բաժանմունքներում ևս նորացվել են աշխատանքային ստանդարտները, փոխվել և նորացվել են ենթակառույցները, տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ, նորացվել է մալուխային համակարգը և այլն: Նոր ենթակառույցների և օնլայն ցանցի կիրառումն այսուհետ հնարավորություն կտա ավելի արագ և օպերատիվ փոստային, ֆինանսական և կոմերցիոն ծառայություններ մատուցել Դիլիջանի և Իջևանի բնակիչներին: «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ը մտադիր է Հայաստանի Հանրապետությունում զարգացնել ավանդական փոստային ծառայությունները, ներդնել ավելի ժամանակակից սուրհանդակային և ֆինանսական ծառայություններ` «Հայփոստ»-ը դարձնելով ազգային առաջատար փոստային օպերատոր տարածաշրջանում: Փոստային բաժանմունքներում ավանդական փոստային ծառայություններից բացի հանրությանը կառաջարկվեն ինտերնետային ծառայություններ, պատճենահանում, տպագրություն և ֆաքսիմիլային կապ: Մինչև տարեվերջ նախատեսվում է վերաբացել 50 բաժանմունք` ինչպես Երևանում, այնպես էլ` հանրապետության մարզերում: «Հայփոստ Թրաստ Մենեջմենթ»-ի ծրագրով առաջիկա 5 տարիներին նախատեսվում է «Հայփոստի» նորացված բաժանմունքների և մասնաճյուղերի թիվը հասցնել 250-ի, ավելացնել ժամանակակից փոստային օպերատորներին բնորոշ նոր կոմերցիոն ծառայությունների տեսականին: Partner news Ընտանիքի հայրը վարչապետին խոստացել է, որ եթե կառավարության ղեկավարն իրեն օգնի տան հարցում, ապա անպայման կունենա նաև իր 12-րդ զավակին «Եթե այս հարցը չեք կարողանում լուծել, ինչպե՞ս պետք է իրականացնեք կառավարության ծրագիրը»,- հարցերց պատգամավորը Ծնողին հայտնել էին, որ այն հավաստագիրը, որով երեխան կարող էր անվճար բուժվել, այլևս պիտանի չէ «Խորին վշտակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին և ԱՄՆ բարեկամ ժողովրդին»,,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում Partner news |