Վլադիմիր Պուտինը Ռուսաստանում գալիք ընտրությունների ելքը կանխորոշված չի համարում

Վլադիմիր Պուտինը Ռուսաստանում գալիք ընտրությունների ելքը կանխորոշված չի համարում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը, որն առաջադրելու է իր թեկնածությունը Ռուսաստանի նախագահական ընտրություններում, դրանց արդյունքները կանխորոշված չի համարում: «Առաջին ալիք», «Ռոսիա» և ՆՏՎ հեռուստաալիքների ղեկավարներին տված հարցազրույցում, շոշափելով նախագահական ընտրությունների թեման, Պուտինը հերքել է Ռուսաստանի բնակչության մի մասի տեսակետը, որի համաձայն այն դեպքում, եթե նա առաջադրվի նախագահի պաշտոնում, այլևս ընտրություն չի լինի: «Շարքային քաղաքացու համար միշտ ընտրություն կա»,- ասել է Վլադիմիր Պուտինը:

Պուտինը նաև մեկնաբանել է «Միասնական Ռուսաստանի» դերը երկրի քաղաքական կյանքում: Նրա խոսքով, կուսակցությունը պետք է առաջատար ուժ մնա Ռուսաստանում և Պետդումայում: Միաժամանակ, վարչապետը նշել է, որ «Միասնական Ռուսաստանի» ղեկավար մարմիններում առաջիկայում կարող են տեղի ունենալ փոփոխություններ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---