Նազիկ Ավդալյանը մտադիր է սպորտ վերադառնալ երկու տարի անց

Նազիկ Ավդալյանը մտադիր է սպորտ վերադառնալ երկու տարի անց

PanARMENIAN.Net -

Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը հայտարարել է, որ ավտովթարից և ողնաշարի վիրահատությունից հետո սպորտ է վերադառնալու երկու տարի անց: «Հիմա վերականգնողական փուլ է, որից հետո բժիշկները կասեն, թե երբ կարող եմ սկսել մարզումները: Ցավոք սրտի, չեմ կարող մասնակցել աշխարհի առաջնությանը և օլիմպիական խաղերին, բայց ուրախ եմ, որ կարող եմ վերադառնալ սպորտ, որին շատ եմ կարոտել»,- Երևանում մամլո ասուլիսում ասել է Ավդալյանը:

Հիմա մարզուհին սովորում է իրավաբանական ֆակուլտետում և զբաղվում Վանաձորում սեփական մարզադպրոցի շինարարությամբ: Նա խոստովանել է, որ միշտ երազել է, որպեսզի ծանրորդուհիները մարզումների համար առանձին սրահ ունենան. «Ես ուզում եմ, որպեսզի կանանց ծանրամարտը զարգանա Հայաստանում և ցանկանում եմ օգնել տաղանդավոր մարզիկներին»:

Նոյեմբերին Փարիզում տեղի է ունենալու աշխարհի առաջնություն, որը վարկանիշային է լինելու: Ավդալյանը հավաքականին մաղթել է հաջող ելույթներ և, իհարկե, օլիմպիական միավորներ: «Նշանակություն չունի, թե ով է ելույթ ունենալու, գլխավորը, որպեսզի մարզիկները և մարզիչները գոհ լինեն իրենց ելույթներից»,- ասել է նա:

3  17.10.11 - Ծանրամարտի աշխարհի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---