Հայ թուրքագետը կարծում է, որ առաջիկայում հայ-թուրքական գործընթացում առաջընթացն անիրական է

Հայ թուրքագետը կարծում է, որ առաջիկայում հայ-թուրքական գործընթացում առաջընթացն անիրական է

PanARMENIAN.Net - Հայ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը կարծում է, որ առաջիկայում հայ-թուրքական գործընթացում առաջընթացն անիրական է։ Սակայն, ինչպես հայտարարել է PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Մելքոնյանը, տարածաշրջանն այսօր անցնում է տարբեր գործընթացների միջով և «ոչինչ չի կարելի բացառել»։ Բացի դրանից, Մելքոնյանի խոսքով, Թուրքիայի քաղաքական կյանքում տվյալ պահին ոչ մի նախադեպեր չկան, որոնք կստիպեին երկրին թեկուզ ինչ-որ քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Միաժամանակ, փորձագետը նշել է, որ, չնայած դրան, հայ-թուրքական գործընթացը շարունակում է մնալ Անկարայի արտաքին քաղաքականության օրակարգում, ինչը թույլ է տալիս միջազգային առաջնորդներին հայ-թուրքական հարաբերությունների առիթով հանդես գալ հայտարարություններով։

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---