ՌԴ-ն և Չինաստանը ցանկանում են արգելափակել միջուկային զենքի հետ Իրանի ենթադրվող փորձերի մասին տվյալները25 հոկտեմբերի 2011 - 11:27 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը և Չինաստանը պահանջում են Ատոմային էներգիայի հարցով միջազգային գործակալությանը չհրապարակել միջուկային զենքի հետ Իրանի ենթադրվող փորձարկումների մասին տվյալները։ Այդ մասին հաղորդում է «Ասոշիեյթիդ պրես» գործակալությունը։ Մոսկվայի և Պեկինի համատեղ դիվանագիտական հեռագիրն իբր նախազգուշացնում է ՄԱԿ ատոմային գերատեսչության ղեկավար Յուկիա Ամանոյին զերծ մնալ «անհիմն շտապողականությունից» և կոչ անում «զգույշ գործել», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ Ամանոն դեռ սեպտեմբերի 12-ին հայտարարել է Իրանից բխող միջուկային սպառնալիքի վերաբերյալ նոր հաշտություն հրապարակելու պլանների մասին։ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պնդում են այդ տեղեկատվությունը շուտափույթ կերպով բացահայտելու վրա, որը կարող է հանգեցնել ՄԱԿ Անվտանգության խորհրդում Իրանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթի քննարկմանը։ «Նման զեկույցը ոչ միայն վատ դրության մեջ կդնի Իրանին, այլ նաև կնվազեցնի համագործակցության պատրաստակամությունը»,- ասվում է ռուս-չինական փաստաթղթում։ Գործակալությունը, մեջբերելով դիվանագիտական աղբյուրը, նշում է, որ չնայած ուղերձին, Ամանոն չի փոխել իր պլանները, քանի որ իրեն պարտավորված է զգում ՄԱԳԱՏԷ-ին տեղյակ պահել Թեհրանի կողմից միջազգային կանոնները խախտելու մասին։ Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |