Շախմատի պատանեկան օլիմպիադայի 2-րդ տուր. Հայաստանի հավաքականը խաղում է Մոլդովայի հետ

Շախմատի պատանեկան օլիմպիադայի 2-րդ տուր. Հայաստանի հավաքականը խաղում է Մոլդովայի հետ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 25-ին թուրքական Իզմիթ քաղաքում ընթանում է մինչև 16 տարեկանների շախմատի համաշխարհային օլիմպիադան։ Հայաստանի հավաքականը խաղում է Մոլդովայի հետ։

Կարեն Գրիգորյանը խաղում է Վալերի Իովկովի հետ, Հովհաննես Գաբուզյանը՝ Մարիուսա Աբրամկիուսի, իսկ Տիգրան Հարությունյանը՝ Օլեգ Գորբանովսկու հետ։ Չորրորդ խաղատախտակում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արսեն Եղիազարյանը Զոհրակ Ապրեսյանի փոխարեն ներկայացրել է Արման Միքայելյանին, որը խաղում է Եգոր Պրոկոպի հետ։

Առաջին տուրում հայ շախմատիստները հաղթել են ԱՄԷ թիմին և 3,5 միավորով զբաղեցնում են 4-րդ տեղը։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---