Հայաստանի ԱԳ նախարարը ուղևորություն կկատարի եվրոպական երկրներով![]() 26 հոկտեմբերի 2011 - 19:24 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 27-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ուղևորության կմեկնի եվրոպական երկրներով: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը, Նալբանդյանը կմեկնի Լյուքսեմբուրգ, որտեղ կստորագրի Հայաստանի և Եվրոպական Միության միջև «Շարժունակության շուրջ գործընկերության համատեղ հռչակագիրը»: Հաջորդ օրը` հոկտեմբերի 28-ին, նախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այցով կլինի Բեռլինում, որից հետո` արդեն հոկտեմբերի 29-ին, Փարիզում ելույթ կունենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի 33-րդ գլխավոր կոնֆերանսին:
Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |