Թուրքերը թալանել են երկրաշարժից տուժածների համար հումանիտար օգնությամբ բեռնատարները

PanARMENIAN.Net - Թուրքական Կարմիր Կիսալուսնի աշխատակիցները հայտարարել են, որ ավազակները թալանել են երկրաշարժից տուժած գոտի շարժվող հումանիտար օգնությամբ 17 բեռնատար, հաղորդում է BBC-ն:

Տեղական իշխանությունների ներկայացուցիչների խոսքով` Վան քաղաքի բնակիչները, որոնք վրդովված էին օգնության բացակայությամբ, կանգնեցրել և խուզարկել են բեռնատարների շարանը` խլելով սնունդն ու ծածկոցները: Երկրաշարժից առավել տուժած Էրջեշ քաղաքում անհայտ անձինք կանգնեցրել և թալանել են վրաններ տանող բեռնատարը:

Տարերային աղետի արդյունքում զոհվածների թիվը գերազանցել է 470-ը, ավելի քան 1300 մարդ վիրավորվել է:

7.2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Վան գավառում կիրակի օրը` հոկտեմբերի 23-ին:

Մի շարք երկրներ, այդ թվում` Հայաստանը, Ռուսաստանն ու Իսրայելը, թուրքական իշխանություններին իրենց օգնությունն են առաջարկել երկրաշարժի հետևանքները վերացնելու աշխատանքներում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---