28 հոկտեմբերի 2011 - 14:35 AMT
Կարեն Անդրեասյան. Հայաստանում մարդու իրավունքներն ամենից շատ խախտվում են դատարաններում

Ժողովրդավարության հաստատումը և մարդու իրավունքների պաշտպանությունը մեկ օրվա գործ չէ։ Այդ մասին լրագրողներին հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը։ Նրա խոսքով, այդ հասարակական արժեքները հաստատելու համար պետք է մի շարք սերունդների աշխատանք։ Միաժամանակ նա նշել է, որ Հայաստանի անկախության 20 տարիների ընթացքում յուրաքանչյուր օր քայլ առ քայլ հիմնարար աշխատանք է տարվում՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը։ Այդ առումով նա նշել է, որ Հայաստանում մարդու իրավունքներն ամենաշատը խախտվում են դատարաններում։ Նրա խոսքով, բողոքների քանակով երկրորդ տեղում է ՀՀ ոստիկանությունը, երրորդ տեղում՝ քաղաքապետարանը։

«Ցավոք սրտի, մենք ստիպված ենք մերժել այդ հայտատուներին, քանի որ իրավունք չունենք վերահսկել դատարանները, դա արգելված է մեզ Սահմանադրական դատարանով»,- ասել է նա։