Ռուս դիրիժորը կգլխավորի Հայաստանի երիտասարդական նվագախմբի և Ժորա Սարգսյանի համատեղ համերգը

Ռուս դիրիժորը կգլխավորի Հայաստանի երիտասարդական նվագախմբի և Ժորա Սարգսյանի համատեղ համերգը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 5-ինԿոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունենալու Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան) և Արամ Խաչատրյանի անվան միջազգային 7-րդ մրցույթի և Առնո Բաբաջանյանի անվան մրցույթ-փառատոնի դափնեկիր` Ժորա Սարգսյանի հետ համատեղ համերգը: Համերգը ղեկավարելու է երիտասարդ ռուս դիրիժոր Անդրեյ Ռուբցովը:

Ծրագրում ընդգրկված են Ֆրեդերիկ Շոպենի Դաշնամուրի կոնցերտ թիվ 2-ը և Էդվարդ Գրիգի Լարային կվարտետ թիվ 1-ը: Անդրեյ Ռուբցովը ծնվել է Մոսկվայում: 2008 թ-ին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի խմբավարական բաժինը իսկ 2011 թ-ին Լոնդոնի երաժշտական թագավորական ակադեմիան: Նա առաջին ռուս դիրիժորն է, ով արժանացել է ակադեմիայի հատուկ մրցանակին: Դիրիժորական դեբյուտը նշել է 2004 թ-ին Ռուսաստանի պետական նվագախմբի հետ: Նա նաև նվագում է հոբոյ և ելույթ է ունեցել որպես մենակատար մի շարք նվագախմբերի հետ: Նա նաև զբաղվում է կոմպոզիտորական գործունեությամբ, գրել է բալետ Ռուսաստանի Մեծ թատրոնի համար և այլն:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---