Հիլարի Քլինթոն. Մենք հուսով ենք, որ Թուրքիան կվավերացնի հայ-թուրքական արձանագրությունները

Հիլարի Քլինթոն. Մենք հուսով ենք, որ Թուրքիան կվավերացնի հայ-թուրքական արձանագրությունները

PanARMENIAN.Net - Ելույթ ունենալով թուրք-ամերիկյան հարաբերություններին նվիրված ամենամյա խորհրդաժողովում՝ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին, հայտնում է ԱՄՆ պետդեպարտամենտը: Ըստ նրա, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի վրա:

«Մենք հուսով ենք, որ Թուրքիան կվավերացնի հայ-թուրքական արձանագրությունները: Հարևան երկրների հետ լարվածության թուլացումը կայնությունն ամրապնդեմոլւ միջոց է»,-հայտարարել է Քլինթոնը՝ նշելով, որ թուրքական իշխանությունները հասկանում են դա, սակայն, բավարար քաղաքական կամք չեն դրսևորում:

Օգոստոսի 22-ին Թուրքիայի Մեծ ազգային ժողովը օրակարգից հանեց հայ-թուրքական արձանագրությունները, սակայն սեպտեմբերի 27-ին այդ հարցը կրկին վերադարձվեց խորհրդարանի օրակարգ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---