ԼՂՀ Պաշտպանության բանակը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների հերթական ապատեղեկատվությունը

ԼՂՀ Պաշտպանության բանակը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների հերթական ապատեղեկատվությունը

PanARMENIAN.Net - Ադրբեջանական լրատվամիջոցների կողմի տարածած տեղեկատվությունն այն մասին, որ ԼՂՀ Պաշտպանության բանակի կողմից հրադադարի խախտման արդյունքում ադրբեջանական բանակի լեյտենանտ է զոհվել, չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԼՂՀ Պաշտպանության բանակի մամլո ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը: Նրա խոսքով` Պաշտպանության բանակը հավատարիմ է մնում հրադադարի ռեժիմի պահպանմանը: «Այդ ադրբեջանական կողմն է ամեն Աստծու օր խախտում հրադադարի ռեժիմը»,- նշել է նա:

Հարկ է նշել, որ այսօր ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել այն մասին, որ հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում զոհվել է լեյտենանտ Ալիև Էմին Էլմար օղլուն (1986թ. ծնվ.): Նրանց պնդմամբ, փաստն արձանագրվել է նոյեմբերի 2-ին Մարտունու շրջանի Կուրոպատկինո գյուղի մոտ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---