Ամերիկացի սենատորը կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Ամերիկացի սենատոր Դայան Ֆեյնսթայնն այցելել է Մոնտեբելոյի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Այցի ընթացքում սենատորը կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, գրում է Asbarez-ը:

Ֆեյնսթայնին ուղեկցում էին ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչները, մասնավորապես, արքեպիսկոպոս Մուշեղ Մարտիրոսյանը, Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի վարչության անդամներ Սեթո Բոյաջյանը, Վիգեն Բագրատունին և այլոք:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---