Եվրախորհրդարանի պատվիրակություն. Մենք ափսոսում ենք, որ Թուրքիան չվավերացրեց արձանագրությունները

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի պատվիրակությունը ԵՄ-Հայաստան միջխորհրդարանական կապերի ամրապնդման գծով հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխի գլխավորությամբ հանդես է եկել ամփոփիչ եզրակացությամբ Հայաստան կատարած երկօրյա այցի արդյունքների վերաբերյալ:

Հայտարարության մեջ ասվում է, որ «եվրախորհրդարանականները ափսոսում են, որ Թուրքիան չվավերացրեց արձանագրությունները»: «Երկու երկրների հարաբերությունների բարելավումը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի վրա»,-ասվում է եվրախորհրդարանականների հայտարարության մեջ:

Օգոստոսի 22-ին Թուրքիայի Մեծ ազգային ժողովը օրակարգից հանեց արձանագրությունները, սակայն սեպտեմբերի 27-ին Հայ-թուրքական արձանագրությունները կրկին ընդգրկվեցին օրակարգում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---