Երևանում կանցկացվի սոցիալական բարեփոխումների անհրաժեշտությանը նվիրված կոնֆերանս

PanARMENIAN.Net - «Հրայր Մարուխյան» հիմնադրամը գերմանական «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի աջակցությամբ վաղը Երևանում կկազմակերպի «Սոցիալական բարեփոխումները Հայաստանում» թեմայով կոնֆերանս: Կազմակերպիչները հայտնում են, որ նախատեսում են` կոնֆերանսին ներկա կլինեն առաջատար մասնագետներ և հետազոտողներ, ովքեր հետևյալ երեք քաղաքական կարևոր ոլորտների` առողջապահության, բնակարանային ապահովման և զբաղվածության վերաբերյալ հետազոտություններ կներկայացնեն:

Կոնֆերանսի մասնակիցները կլինեն քաղաքական կուսակցություններից, համապատասխան նախարարություններից, հասարակության շահագրգիռ խմբերից, ինչպես նաև ներկայացուցիչներ միջազգային կազմակերպություններից և օտարերկրյա դեսպանատներից:

«Մատչելի, հասանելի առողջապահություն, բնակարան, աշխատանք ունենալու իրավունքների իրացումը այն հիմնահարցերն են, որոնցով Հայաստանի կառավարությունը պարտավոր է լինելու լրջորեն զբաղվել առաջիկայում»,- նշում են հիմնադրամից և հայտնում, որ հետազոտությունները ներկայացնելու նպատակն է սկսել հանրային քննարկումներ այնպիսի ասպարեզներում, որտեղ կան լուրջ թերություններ և երկարաժամկետ ու արդյունավետ քաղաքականության պակաս:

«Հրայր Մարուխյան» հիմնադրամը սոցիալ-ժողովրդավարական ուղղվածությամբ քաղաքական հետազոտությունների կենտրոն է: Հիմնադրամի նպատակն է Հայաստանում և տարածաշրջանում քաջալերել հանրային բանավեճերը, խթանել հավասարությանը, ազատությանը և ժողովրդավարությանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---